«Ծածկած շուկայի» կառուցապատման դեմ բողոքող ակտիվիստների դեմ հանված մի խումբ մարդիկ, ովքեր պաշտպանում են շուկայի կառուցապատող Սամվել Ալեքսանյանին, իրենց հիմնական առաքելությունից բացի (հայտարարել, թե շենքը վերակառուցման արդյունքում չի կորցնելու իր ճարտարապետական արժեքը) պայքարում են նաեւ Սամվել Ալեքսանյանի «Լֆիկ» մականվան դեմ:
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ակցիայի ամենաթեժ պահին, NEWS.am-ի թղթակիցը ականատես է եղել նման մի վեճի: Կին ակտիվիստներից մեկն ասել է, թե «Լֆիկը սեմոչկա ծախողներին փող է տվել, հավաքել բերել այստեղ»: Սամվել Ալեքսանյանին պաշտպանող մի տղամարդ էլ նեղվել է, թե. «Չես ամաչում, կին ես, նման բառ ես օգտագործում»: «Լֆիկը նրա մականունն է, բոլորն են ասում, ինձնից չեմ հորինել»,- արդարացել է կինը: «Դե դու էլ քո մականունն ասա, քեզ էլ տենց դիմենք, ես էլ քեզ տռուսիկ կասեմ, սրանից հետո ով իրան ասի՝ Լֆիկ, ես էլ կֆռամ կասեմ՝ տռուսիկ»,- ասել է տղամարդը:





























