«Ծածկած շուկայի» շինարարությունը դադարեցնելու պահանջով «Ազատենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնող խմբի բողոքի ակցիան շարունակվեց սեպտեմբերի 1-ին: Միաժամանկ, շուկայի մոտ էին հավաքվել շուկայի կառուցապատող Սամվել Ալեքսանյանին սատարողները, ովքեր բախումներ էին հրահրում ակտիվիստների հետ: Ոստիկանությունը պատ է կազմել երկու կողմերի միջեւ, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել բախումներից:
Սեպտեմբերի 1-ի իրադարձությունները դիտեք NEWS.am-ի պատրաստած տեսանյութում:





























