Արաբական պետությունների լիգան ՄԱԿ-ից պահանջել է Սիրիայի նկատմամբ խիստ միջոցների դիմել` ի պատասխան քիմիական զենք կիրառելուն: 

«ՄԱԿ-ը եւ համաշխարհային հանրությունը պետք է կատարեն  իրենց պարտականությունները` ՄԱԿ-ի կանոնակարգի եւ միջազգային օրենքի համապատասխան`  վախեցնելու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելով», - ասված է հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 1-ին Կահիրեում ընդունել են ԱՊԼ-ի արտգործնախարարները:

Այնտեղ նշվում է, որ Սիրիայում օգոստոսի 21-ին քիմիական զենք կիրառելու պատասխանատվությունը կրում են հենց Սիրիայի իշխանություններ, որի համար նրանց պետք է «դատի տալ», ինչպես եւ մյուս բոլոր  «ռազմական հանցագործներին», հայտնում է «Ինտերֆաքսը»:

Միաժամանակ նախարարների մի մասը, մասնավորապես` Եգիպտոսի, Իրաքի, Լիբանանի, Թունիսի, Ալժիրի ներկայացուցիչները,  սիրիական հակամարտությունում արտասահմանյան միջամտության դեմ են հանդես եկել: