Վրաստանի Թելավի քաղաքում սեպտեմբերի 1-ին բացվել է Ստալինի հուշարձանը, որն արդեն հասցրել են ներկոտել:
Հուշարձանը տեղադրվել էր «Վետերանների միությունն այսօր» եւ «Ստալինեց» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ: Ըստ կազմակերպության ղեկավար Գրիգոլ Օնիանիի` հուշարձանը կառուցվել էր նվիրատվություններով: EFE գործակալության հետ հարցազրույցում նա հայտնել էր, որ «ոչ ոք չի կարող արգելել սիրել Ստալինին: Նա մեր նշանավոր հայրենիակիցն է»:
Հուշարձանն արդեն հասցրել են ներկոտել, հայտնում է «Ազատ գոտի» ՀԿ-ն` հրապարակելով նարնջագույն ներկով պատած հուշարձանի լուսանկարը:
«Գրուզիա Online»-ի փոխանցմամբ` Թելավիի քաղաքապետարանի խորհրդի նախագահ Դիմա Բոչորիձեն հայտնել է, որ խորհուրդը հուշարձանը տեղադրելու թույլտվություն չի տրամադրել, այդ պատճառով այն կարող է ապամոնտաժվել:





























