Գերմանիայի կանցլերի գլխավոր թեկնածուներ Անգելա Մերկելի եւ Պեր Շտանբրյուկի սեպտեմբերի 1-ի հեռուստաբանավեճում ակնհայտ հաղթող չի եղել:
Այսպես, ըստ ZDF հեռուստաընկերության պատվերով իրականացված հարցման արդյունքների՝ հեռուստաբանավեճի հաղթող է ճանաչվել Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ եւ Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելը: Նրա օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 40%-ը, իսկ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Պեր Շտայնբրյուկի օգտին քվեարկել է ընտրողների 33%-ը: 27% -ն էլ դեռ չի կողմնորոշվել:
Միաժամանակ, ըստ ARD հեռուստաընկերության պատվերով իրականացված հարցման արդյունքների, պատասխանողների 49%-ը ավելի համոզիչ է համարել Շտայնբրյուկի ելույթը, իսկ 44%-ը` Մերկելի, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Deutsche Welle-ն:
Դեռ չկողմնորոշված ընտրողների 52% -ը ԳՍԴԿ-ի թեկնածուին են համակրել, իսկ 36% -ը` ներկայիս կանցլերին:





























