Հայաստանի ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, սեպտեմբերի 3-ին, տեղի կունենա Հրամանատարաշտաբային դասընթացի բացման հանդիսավոր արարողությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիսավոր արարողությանը կմասնակցեն եւ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մ. Կարապետյանը, Հրամանատարաշտաբային դասընթացի ուսումնական ծրագրերի մշակմանն օժանդակություն ցուցաբերած ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի համաղեկավարները: Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաեւ Հրամանատարաշտաբային դասընթացի ուսումնական խնդիրները եւ գործընթացը:

Հրամանատարաշտաբային դասընթացի ունկնդիրների համար «Հայ սպայի կերպարը» խորագրով առաջին դասը կվարի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի տարածք ժամը 08.30-ից: