Աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ազգային հերոս Նիկոլ Դումանի տուն-թանգարան: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ Տիգրան Սարգսյանը շրջել է տուն-թանգարանով, ծանոթացել ազգային մեծ հերոսի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:
Այնուհետեւ վարչապետն իր գրառումն է կատարել տուն-թանգարանի հուշամատյանում, որտեղ նշել է. «Պետք է արժանին մատուցել եւ գնահատել բոլոր այն մարդկանց ժառանգությունը, ովքեր հայ ազգի ինստիտուցիոնալ հիշողության ամրապնդման գործում ներդրել են իրենց մեծ լուման: Նիկոլ Դումանի տուն թանգարանը հենց այդպիսի մի վայր է, որը մենք պարտավոր ենք պահպանել եւ թողնել մեր հետագա սերունդներին»:
ՀՀ վարչապետի այցը ԼՂՀ շարունակվում է:





























