Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլոիում զինված մարդիկ հորդանանյան Royal Jordanian Airlines  ավիաընկերությանը պատկանող օդանավ են առգրավել:

Դեռեւս անհայտ է, թե արդյոք օդանավում ուղեւորներ եղե՞լ են, թե՝ ոչ: Օդանավը պետք է թռչեր Ամման, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Սակայն ոչ լիբիական, ոչ հորդանանյան իշխանությունները դեռեւս չեն հայտնել օդանավի գրավման մանրամասները:

Թուրքական գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 2-ի գիշերը մի քանի զինված խմբավորումների գրոհայիններ շրջապատել են Տրիպոլիի օդանավակայանը: Բոլոր չվերթները վերաուղեւորվում են Լիբիայի մայրաքաղաքից 11 կմ հեռավորության վրա գտնվողն «Միտիգա» օդանավակայան, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»: