Հայաստանի հյուսիսային շրջաններում սեպտեմբերի 3-4-ին, հատկապես գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին, իսկ սեպտեմբերի 5-ին ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետության տարածքում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Սեպտեմբերի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վայրկյան, որը կարող է հասնել 15-20 մ/վրկ-ի:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, սեպտեմբերի 5-ի ցերեկը եւ սեպտեմբերի 6-ի գիշերը ճերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:

Երեւանում սեպտեմբերի 3-4-ին եւ 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 5-ին հնարավոր է ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը մարզերում սեպտեմբերի 3-ին.

Շիրակում` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+27,

Կոտայքում` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+27,

Գեղարքունիքում` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+27,

Լոռիում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+25,

Տավուշում` գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +25+30,

Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+33,

Արարատում` գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +32+34,

Արմավիրում` գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +32+34,

Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+27,

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +30+34,

Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,

Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +24+28: