Ճապոնական ավանդական խմիչքը՝ սակեն, որը վերջին ժամանակներս պահանջարկ է վայելում արեւմտյան երկրներում, թանկացել է իր հայրենիքում: Փորձագետները դրա պատճառը համարում են գնաճը, որն օգոստոսին հասել է ռեկորդային 0,7 տոկոսի, ինչպես նաեւ էներգակիրների գների բարձրացումը: Այդ ամենը, ըստ նրանց, երկրի կառավարության տնտեսական քաղաքականության հետեւանք է:
Սակեի գինը վերջին 19 տարիներին առաջին անգամ է բարձրանում:
Սակեի ազգային արտադրող Nihon Sakari ընկերությունն այս շաբաթ հայտարարել է իր արտադրանքի գների բարձրացման մասին, նրան այդ քայլին է դրդել երկրի վարչապետ Սինձո Աբեի կողմից առաջարկվող տնտնեսական միջոցառումները: Էներգակիրների եւ էլեկտրականության համար վճարն արտադրության համար աճել է մոտ 6,4 տոկոսով: «Ճապոնիան մտնում է իրական գնաճի գոտի»,-ասել է Ճապոնիայում Royal Bank of Scotland բանկի աշխատակից Ձյունկո Նիսոկուն, հաղորդում է Bloomberg-ը:




























