Քանի դեռ Պաշտպանության նախարարության անշարժ գույքի հետ կապված մի քանի միլիարդանոց խարդախություններում մեղադրվող մյուս կալանավորները հետաքննչական մեկուսարանում սպասում են իրենց դատավճռին, տնային կալանքի ներքո գտնվող «Սերդյուկովի կին» Եվգենիա Վասիլեւան ոչ միայն շրջում է մոսկովյան թանկարժեք խանութներում, այլ նաեւ խախտում է տնային կալանքի ռեժիմը, պարզել են լրագրողները:

Չնայած այն հանգամանքին, որ տանից դուրս անցկացվելիք ժամանակը խստորեն սահմանված է, համաշխարհային բրենդների սիրահարը Մոլոչնի փողոցի վրա գտնվող իր բարձրակարգ բնակարան հաճախ չի շտապում:Նման զբոսանքներից մեկի ժամանակ նրան գաղտնի ուղեկցում էր Life News-ի թղթակիցը: Նա հաշվել է, որ, օրինակ, «Դոնա Կարան» բուտիկում զգեստներ փորձելու վրա Պաշտպանության նախարարության ունեցվածքային հարաբերությունների բաժնի նախկին ղեկավարը ծախսում է կես ժամից ոչ պակաս: Վասիլեւայի հավանած զգեստներից միայն մեկի արժեքը կազմել է 136 հազար ռուբլի, հայտնում է թղթակիցը:Ճիշտ է, այդ անգամ Վասիլեւան ոչինչ ձեռք չի բերել՝ ենթադրելով փաթեթների բացակայությունից:

Սակայն Channel ապրանքանիշի արեւային ակնոցները, Emilio Pucci եւ Victoria Beckham ապրանքանիշի մի քանի հազար դոլար արժողությամբ  պայուսակները վկայում են սովորույթների մասին, որոնք կալանավորը չի պատրաստվում փոխել, ասվում է «Ռոսիա-24»-ի տեսանյութում:Այն բանից հետո, երբ այս տեղեկությունը հայտնվել է մի շարք հրապարակումներում, Վասիլեւայի փաստաբանը շտապել է հերքել դրանք: Նա հայտարարել է, որ Վասիլեւայի կողմից ռեժիմի խախտման վերաբերյալ բոլոր նյութերը «լրագրողական հորինվածքներ» են: