Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում «Կիեւը կջնջի Ուկրիանիայի՝ Մաքսային միություն, Միասնական տնտեսական տարածք կամ Եվրասիական միություն մտնելու հնարավորությունը», հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը  «Կոմերսանտ Ուկրաինայի» հետ զրույցում:

Ուկրաինան, ըստ նրա, այդ կառույցներում անգամ դիտորդի կարգավիճակի հույս չի կարող ունենալ, քանի որ ԵՄ-ի իրավասությանը կհանձնի բոլոր գործառույթները, որոնք կարող էր լիազորել Մաքսային միության մարմիններին:

 «Համաձայնագրի ստորագրմամբ Ուկրաինան կորցնում է ինքնուրույնությունը եւ մեզ համար դադարում է ոչ միայն ռազմավարական, այլեւ լիարժեք գործընկեր լինելուց», - հայտարարել է Գլազեւը:

Սերգեյ Գլազեւը   հավաստիացնում է, որ Ռուսաստանի հետ մնալու դեպքում Ուկրաինան կարող էր գազի լուրջ զեղչեր ստանալ: Ըստ նրա՝ Միասնական տնտեսական տարածքի շրջանակում Ուկրաինայի համար գազի գինը մոտ կլիներ այն սակագնին, որով բելառուսներն են գնում, այսինքն՝ կրկնակի եւ եռակի էժան:

ՄՄ ներքին գներով գազի մատակարարումները եւ նավթի ու գազի արտահանման տուրքերի վերացումը Կիեւին տարեկան 7-8 մլրդ դոլարի տնտեսում կապահովեն:

Ընդհանուր առմամբ, կրեմլյան խորհրդականի հաշվարկով՝ Ուկրաինան «Եվրասիական ինտեգրման գործընթացում» կարող է տարեկան 11-12 մլրդ ստանալ: