Երեւանի Խանջյան փողոցից Հերացու փողոց տանող ճանապարհին, սեպտեմբերի 2-ին, ժամը 19.45-ին, իրար են բախվել  «ՎԱԶ-21214», «Ֆորդ Տրանզիտ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: