Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի մահվան առթիվ:

«Մեծ ափսոսանքով տեղեկացանք Հայաստանի գրողների միության նախագահ, անվանի գրող Լեւոն Անանյանի մահվան մասին: Նա մշակութային, հասարակական ու ազգային խնդիրներով ապրող մտավորական էր, հանրային գործիչ, որն իր լուման է ներդրել Հայաստանի նորանկախ պետականության կայացման գործում:

Նրա կորուստը մեծ է ու անդառնալի ոչ միայն գրական-մշակութային, այլեւ հասարակական կյանքում:

Իմ եւ Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ Լեւոն Անանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»,-ասված է ուղերձում:

Հիշեցնենք, որ Լեւոն Անանյանը մահացել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին: Նա տառապում էր քաղցկեղ հիվանդությամբ: