«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 3-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 1.5 դրամով կամ 0.37%-ով: Հատկանշական է, որ առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն արդեն առաջարկվում էր 411 դրամով:
Բորսայում այսօր վաճառվել է 200 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում բորսայական նստաշրջանի փակումից հետո դոլարն անմիջապես թանկացել է 1-1.5 դրամով` առքի առավել տարածված փոխարժեքն է 409 դրամը, վաճառքինը` 412 դրամը:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացել է դոլարի նկատմամբ, ինչին նպաստել են համաշխարհային տնտեսության վերականգնման մասին լավատեսական գնահատականները: Եվրոն կեսօրին սակարկվել է 1.3164 դոլարի սահմաններում:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33.3693 ռուբլի: Դոլարը զգալի ամրապնդվել է նաեւ ռուբլու նկատմամբ:





























