Հայաստանի գրողների միության նախագահ, լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Մշակույթի նախարարությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 67 տարեկան հասակում մահացել է Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նա տառապում էր քաղցկեղ հիվանդությամբ: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել էին «Նաիրի» բժշկական կենտրոնից: