Մոսկվան հույս ունի, որ Մաքսային միության բոլոր անդամներն աջակցում են Երեւանի՝ միավորմանն անդամակցելու որոշմանը: Հայաստանն ու Ռուսաստանը արդեն քաղաքական որոշում են կայացրել, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ուժի մեջ են մտնում գործընթացներ, որոնք գոյություն ունեն Մաքսային միությունում՝ դիմում Մաքսային միության երեք հիմնադիր-պետությունների ղեկավարներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: Դա արդեն բանակցությունների առարկա է, բավականին տեխնիկական: Սակայն քաղաքական որոշումը կայացվել է Հայաստանում եւ ՌԴ-ում: Հուսով ենք, որ այն աջակցություն կստանա Մաքսային միության բոլոր անդամների կողմից»,-ասել է նա լրագրողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 3-ին հայտարարել է, որ  Երեւանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը եւ հետո մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը: Ռուսաստանի նախագահը այդ որոշումը ողջունել է:

Սերժ Սարգսյան. Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը