Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, սեպտեմբերի 2-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով, Ազատամարտիկների փողոցից, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 32-ամյա Միքայել Ա.-ին եւ 28-ամյա Թովմաս Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է մահականման առարկա, ծալովի դանակ եւ մեկ կաթուցիչ՝ կանեփանման հետքերով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























