Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի  բաժնի   ծառայողները, սեպտեմբերի 3-ին, ժամը 01.00-ին, Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի  մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 36-ամյա Վարդան Հ.-ին եւ նույն վայրից` մարմնավաճառներ՝ 28-ամյա Լուսինե Բ.-ին ու 34-ամյա Սիրուշ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Վարդան Հ.-ն հուլիսից իր ավտոմեքենան 5.000-ական դրամի դիմաց տրամադրել է մարմնավաճառներ Լուսինե Բ.-ին ու Սիրուշ Ս.-ին, վերջիններիս հետ գիշերային ժամերին շրջել է Շենգավիթի վարչական շրջանում, որի ընթացքում նշված մարմնավաճառները պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, այնուհետեւ, բացի օրական 5.000 դրամից` յուրաքանչյուր հաճախորդի դեպքում  մարմնավաճառներից վերցրել է 1000-ական դրամ` նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: