Մոսկվայում տղամարդը դանակահարել է իր սիրուհուն, նրա մորը եւ ընկերուհուն, որից հետո հրդեհել է տունն ու ինքնասպան եղել;

37-ամյա Իվանը եկել են հաշտվելու իր հարսնացու Մարինայի հետ, բայց նրանց միջեւ նոր սկանդալ է հասունացել: Տղամարդը վերցրել է դանակը եւ հարվածել իր սիրելիին, նրա կաթվածահար մորը եւ ընկերուհուն: Հաշվեհարդարից հետո Իվանը հրդեհել է տունն ու սպանել ինքն իրեն:

«Ես իմ բանալիով բացեցի դուռը, մտա եւ տեսա 4 դիակ: Մարինայի մայրը դռների մոտ էր: Նա լրիվ մերկ էր, դեմքն ամբողջությամբ այլանդակված էր եւ արյան մեջ: Մարինան պառկած էր խոհանոցում, իսկ նրա ընկերուհին միջանցքում էր՝ դանակը սրտին: Մեծ սենյակում բազմոցի մոտ ընկած էր արդեն Վանյան»,- НТВ-ին պատմել է սպանվածների հարեւանունի Նինա Տերենտեւան:

Մարինայի ընկերուհիներից մեկի խոսքով՝ Իվանը շատ խանդոտ էր եւ հենց այդ զգացմունքն էլ կարող էր նրան դրդել նման քայլի: «Նա շատ ուժեղ էր խանդում, նույնիսկ սյանը: Նա այդպես էլ ասում էր. «Ես նրան կսպանեմ եւ ինձ կսպանեմ, եւ երկնքում միասին կլինենք»: