Երեւանի Տիչինայի փողոցի թիվ 102 տան մոտ, սեպտեմբերի 3-ին, ժամը 22.30-ին,   «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: