Փակ Շուկայի շուրջ ծավալվող պայքարը ոչ թե պատմական հուշարձանի պահպանման համար է, այլ՝ Սամվել Ալեքսանյանի դեմ է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի սոցալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը:

«Հարգելի երիտասարդներ, որտե՞ղ էիք դուք, երբ քանդվում էր Երիտասարդական պալատը, երբ քոքահան էր արվում Երեւանի սիմվոլը կամ Սեւան հյուրանոցը: Այն տարածքը որտեղ վերկանգնվում է շուկան, ֆասադը չի քանդվելու, իսկ թե ինչպես կանվանվի, դա երկրորդ հարցն է: 15 տարի այդտեղ առավելագույնը քսան մարդ էր առեւտրով զբաղվում: Ես յուրաքանչյուր օլիգարխի ատում եմ որպես սոցիալիստ, բայց  այդ տարածքում նորմալ աշխատանք է կատարվում: Հիմա մի հատ գործարար ունենք, թողնի ինքն էլ Հայաստանից գնա՞»,- նշեց Ահարոնյանը եւ ավելացրեց, որ Սամվել Ալեքսանյանին ոչ ճանաչում է, ոչ էլ հանդիպել է:

Հարցին, թե որպես օլիգարխ, նրան է՞լ է ատում, Ահարոնյանն արձագանքեց, որ այո ինքն ատում է բոլոր օլիգարխներին: Նա նաեւ նշեց, որ սկսած Երիտասարդական պալատով, Դվին հյուրանոցով, վերջացրած Բանվորի արձանով, ավիրել են, բայց ոչ ոք դրա դեմ պայքար չի տանում, այնինչ, եթե գործարար կանգնած լիներ դրանց հետեւում կպայքարեին: