Հայաստանի ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Արթիկի բաժնում, սեպտեմբերի 3-ի երեկոյան, գրություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներն իրացնելով օպերատիվ տվյալները,  22-ամյա Բորիս Մ.-ի բերած եւ դատապարտյալ, 24-ամյա Արթուր Յ.-ին հասցեագրած հանձնունքի զննությամբ 5 հատ շաուրմաներից մեկի միջից հայտնաբերվել են թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 4 փաթեթներ, որոնց մեջ առկա էին դարչնագույն, կասկածելի կոշտ զանգվածներ:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: