Դամասկոսի կենտրոնում գտնվող Մազրաա շրջանի ռմբակոծության արդյունքում զոհվել է Սիրիայի թհեքվանդոյի հավաքականի անդամ Մուհամմադ Ալի Նոումեն:

Դամասկոսի ոստիկանության տվյալներով՝ մարզիկը ծանր վիրավորվել է «Ալ-Ֆեյհա» մարզական համալիրում պայթած արկի բեկորներից: Արկի պայթյունի արդյունքում 7 մարդ է վիրավորվել:

Եվս մեկ արկ պայթել է սպորտային համալիրի մոտ գտնվող ստորգետնյա անցումի մուտքի մոտակայքում, ինչի արդյունքում 1 մարդ է վիրավորվել, փոխանցում է ՍԱՆԱ գործակալությունը:

Գործակալությունը հաղորդում է, որ 1986թ ծնված մարզիկը բազմիցս դարձել է Սիրիայի չեմպիոն, իսկ 2006-ից ազգային հավաքականի անդամ է: