Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում, սեպտեմբերի 4-ին, ժամը 22.10-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























