«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը ուրբաթ օրը, սեպտեմբերի 6–ին, ժամը 18.00–ին կազմակերպում է բողոքի երթ «Փակ շուկայում» իրականացվող ապօրինի շինարարական գործողությունները դադարեցնելու պահանջով։

«Երթը մեկնարկելու է Մշակույթի նախարարության շենքի մոտից դեպի դատախազություն, քաղաքապետարան, մինչեւ «Փակ շուկա»։

Ո՛չ օլիգարխիային

Վե՛րջ ապօրինությանը»,- ասված է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի հաղորդագրության մեջ: