Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպել են ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը եւ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Այս մասին հաղորդել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել Եվրոպայում սովորական սպառազինության վերահսկման ոլորտում գործող պայմանագրերի իրականացման հարցերի շուրջ: