Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ռուսաստանաբնակ հայ բարերար, «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին եւ նրա հետ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այնուհետեւ Բակո Սահակյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է Արթուր Վարժապետյանի կողմից ԼՂՀ առողջապահության նախարարությանը ռեանիմոբիլների եւ շտապ օգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու համար՝ նման մոտեցումը համարելով հայրենասիրության վառ դրսեւորում:

Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: