«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 12-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 412.79 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,19%-ով կամ 0.79 դրամով;

Բորսայում այսօր վաճառվել է 4.85 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում բարձրացել է մինչեւ 412 դրամի, վաճառքինը հիմնականում պահպանվում է 414 դրամի մակարդակին:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր շարունակել է թուլանալ դոլարի նկատմամբ: Սպասվում է, որ Եվրոպայի կենտրոնական բանկն այսօր երեկոյան քաղաքական հայտարարություն կանի, ինչը զգուշավորություն է առաջացրել ներդրողների մոտ: Եվրոն սակարկվել է 1,3163 դոլարին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33,3901 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ: