Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.14-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում իրար են բախվել «ԳԱԶ 66» մակնիշի առանց համարանիշի եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 34 ԼU 556 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում զոհվել է:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106»-ից դուրս են բերել վարորդ՝ 32-ամյա Ջ. Ղ.-ի դին: