Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզի առողջապահական կազմակերպությունների աշխատանքներին, առկա խնդիրներին։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը կայցելի մարզային բուժհաստատություններ, հանդիպումներ կունենա բուժաշխատողների հետ։
Նախարար Դումանյանը նաեւ կծանոթանա հիվանդանոցների կառուցման, վերակառուցման աշխատանքների ընթացքին։





























