Արարատի մարզի Արարատ քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկի սենյակներից մեկում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մավել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ Ռ. Հ.-ին պատկանող բնակարանի սենյակում մասամբ այրվել է դուռը եւ մեկ զգեստապահարան՝ զգեստներով:



























