Նախախորհրդարանի  անդամներն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, հավաքվել էին ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան առջեւ՝ աջակցություն հայտնելու Սիրիայի ժողովրդին եւ սիրիահայերին։ Թեւ «Նախախորհրդարանը» նախապես տարածել էր հաղորդագրություն՝ հորդորելով քաղաքացիներին իրենց ներկայությամբ միանալ համերաշխության ակցիային, Սիրիայի դեսպանատան առջեւ այսօր միայն Նախախորհրդարանի անդամներն էին։

Բացօթյա ասուլիսում «Նախախորհրդարանի» անդամներ Տիգրան Խզմալյանը եւ Գարեգին Չուգասզյանը կարդացել են նախաձեռնության հայտարարությունը, որում իրենց աջակցությունն են հայտնել սիրիացիներին եւ ՀՀ իշխանություններից պահանջել են ապահովել սիրիահայերը անվտանգ տարհանումն ու տեղափոխումը Հայաստան, ապա հայրենիքում ապահովել նրանց բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ բնակարան, սնունդ, եւ այլն։ 

«Նախախորհրդարանը դատապարտում է Սիրիայում ռազմաքաղաքակական իրավիճակի սրացմանն ուղղված քայլերը, իսկ հայությանը կոչ է անում գործել ազգային շահի գերակայության գիտակցմամբ եւ համազգային ինքնակազմակերպման միջոցով ապահովել սիրիահայության տարհանումը դեպի հայրենիք»,- իր ելույթում ասել է Գարեգին Չուգասզյանը։

Ասուլիսի մասնակիցները Սիրիայի դեսպանատան մոտ էին գնացել Հայաստանի դրոշներով եւ «No war in Syria» գրությամբ պաստառով։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am