Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չպետք է խոչընդոտի երկրի ներսում բարեփոխումներին եւ Եվրամիության հետ քաղաքական հասարակական ինտեգրմանը: Այս մասին, այսօր` սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանաոյանը:
Հարցին, թե Մաքսային միությանը միանալու դեպքում հնարավո՞ր է՝ գազի սակագնի փոփոխման որոշում կայացվի, Կիրո Կանոյանը պատասխանեց. «Հայտարարության մեջ նման բան չկա, ես ինչպե՞ս կարող եմ դա տրամաբանական համարել»:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ ՀՀ իշխանությունների կողմից նման որոշում կայացվեց իշխանությունը պահելու համար, նա ասաց, որ կա նման կարծիք եւ Եվրամիության հետ էլ նման բանակցություններ կային, որոնք հաստատեցին, որ լավ ընտրություններ են կատարվել: Իշխանությունների մեղավորությունը այս հարցում այն է, որ դա արվում է ի հաշիվ պետություն եւ ժողովրդի»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, կարեւորը այն չէ, թե ռուսները, ղազախները, Եվրամիությունը ինչ կասեն: «Մենք պետք է ունենանք ժողովրդի կողմից ընտրված իշխանություններ, որ նման որոշումներ չկայացվեն»,-ամփոփեց Մանոյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























