Տարածաշրջանում կայունության պահպանման խնդիր կա, որովհետեւ, եթե Միացյալ Նահանգների կողմից որեւէ ձեւի հարձակում լինի, դա անկախատեսելի հետեւանքներ է ունենալու տարածաշրջանի համար եւ խոսքը ոչ միայն Սիրիայի մասին է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: 

Նա ընդգծեց, որ Սիրիայի հարեւան երկրները եւս վտանգված են, որը մեզ բավական մոտեցնում է այդ տարածաշրջանին:

«Այդ ապակայունացումը պարզ է, որ պետք է մտահոգի մեզ: Ինչ վերաբերում է Սիրիայի հայության խնդիրներին, պարզ է, որ նման գործողությունները կմեծացնեն նրանց անվտանգությանն սպառնացող վտանգները»,- ավելացրեց Կիրո Մանոյանը եւ մտահոգիչ համարեց Սիրիայում տեղի ունեցող գործընթացները: