Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքում, սեպտեմբերի 4-ի երեկոյան սպանություն է տեղի ունեցել: Շտապօգնության կայանից ոստիկանության Ստեփանավանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով կանչով մեկնելով 48-ամյա Սամվել  Ջուլհակյանի տուն` նրան հայտնաբերել են մահացած:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել է Ս. Ջուլհակյանի դիակը` կրծքավանդակի աջ մասում կտրած-ծակած վնասվածքի հետքով:

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Ստեփանավանի  բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 31-ամյա Վանիկ Ջուլհակյանն իրենց տանը դանակով հարվածել է հոր` Սամվել Ջուլհակյանի կրծքավանդակի աջ մասին եւ պատճառել մահ:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Վանիկ Ջուլհակյանը  ձերբակալված է:

Փաստի առթիվ սեպտեմբերի 5-ին  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է: