Սեպտեմբերի 7-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 36-ամյա Արտյոմ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 9-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի սահմանահատման մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: