Ռուսաստանի նախագահի խորհրդականը Սերգեյ Գլազեւը տարբերություն չի տեսնում Հայաստանի եւ Ռուսաստանի  մարզ հանդիսացող Կալինինգրադի միջեւ: «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսելով Մաքսային միությանը Հայաստանի միանալու եւ այն մասին, որ Հայաստանը սահման չունի Ռուսաստանի հետ, Սերգեյ Գլազեւը հայտարարել է, որ Ռուսաստանի համար տարբերություն չկա պետության եւ պետության մարզի միջեւ:

Ահա մի հատված ռադիոեթերից.

Ա. Բենեդիկտով. Ես ուշադրություն դարձրել եմ, լավ: Հայաստան: Սակայն Հայաստանը Մաքսային միության հետ սահման չունի:

Ս. Գլազեւ. Սակայն մենք Կալինինգրադի շրջանն ունենք, որի հետ եւս սահման չունենք:

Ա. Բենեդիկտով. Դա, ի վերջո, այլ պետություն է:

Ս. Գլազեւ. Բայց մեզ համար սահմաններ չկան՝ ինչ կարեւոր է պետություն է, թե պետության շրջան: Կարեւորը ընդհանուր մաքսային տարածքն է: Մեր միասնական մաքսային տարածքում Մաքսային միության աշխատանքի շրջանակներում, արդեն 5-րդ տարին է, ինչ ունենք Կալինինգրադի շրջան, որի հետ ընդհանուր սահմաններ չունենք:

Ա. Բենեդիկտով. Ճիշտ է, բայց այնտեղ կա ծով՝ ի տարբերություն Հայաստանի: Այսինքն՝ կարելի է ծովով:

Ի պատասխան այդ հարցի Գլազեւը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, որը Հայաստանի համար կազմվել է ճիշտ նույնկերպ, ինչ Հայաստանի, թեեւ Հայաստանը ելք չունի դեպի ծով, իսկ Ուկրաինան՝ ունի:

ՌԴ նախագահի խորհրդական. Ընդհանուր սահմանների բացակայությունը խոչընդոտ չի դառնա ՄՄ-ում Հայաստանի անդամակցության համար