Գերմանիայի կանցլերի թեկնածու Անգելա Մերկելի նախընտրական քարոզարշավի ժամանակ ցնցող միջադեպ է տեղի ունեցել: Հանդիպման որակյալ լուսանկարներ ստանալու համար այն նկարահանում էին ուղղաթիռից, որը կառավարում էր 23-ամյա տղան:

Սակայն ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մերկելից ոչ հեռու: Այս մասին հայտարարում է pravda.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Կանցլերը զարմանքով նայել է փոքրիկ նարնջագույն ուղղաթիռին, որն ընկել էր իրենից երկու մետր հեռվում: Պարզվել է, որ դա տեղի է ունեցել ոստիկանների մեղքով, որոնք տղային հրամայել էին անմիջապես վայրէջք կատարել:  Երիտասարդը շատ էր շտապել եւ քիչ էր մնացել հեռակառավարվող ուղղաթիռով հարվածեր կանցլերին: 

Գերմանիայի խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 22-ին: