Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին խմբակային լուսանկարի վրա «նապաստակի ականջներ» են ավելացրել: Դա արել է ռեգբիստ Մանու Թուիլագին: Այս մասին գրում է The Huffington Post-ը:

Մարզիկի ընկերները նրա արարքին հումորով են վերաբերել, սակայն նկարի՝ ցանցում հայտնվելուց հետո, ռեգբիստն, այնուամենայնիվ ստիպված էր ներողություն խնդրել իր Twitter-ում: Նկարի վերաբերյալ Դեւիդ Քեմերոնի արձագանքի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: