Ամերիկյան Forbes ցուցակում առաջին տրանսսեքսուալն է հայտնվել: ԱՄՆ ամենահարուստ քաղաքացիների ցանկում 400 մարդուց միայն 48 –ն է կին: Ընդ որում, նրանցից մեկը 62-ամյա Ջենիֆեր Նատալյա Պրիցկերն է, որին նախկինում Ջեյմս էին կոչում: Նրան գնահատում են 1,7 մլրդ դոլար:
Ջեյմսի սեռափոխության մասին սկանդալային լուրը հայտնի է դարձել այս տարվա օգոստոսին, ինչի մասին հայտարարել է Tawani Enterprises ընկերությունը, որը զբաղվում է Պրիցկեր ընտանիքի ներդրումներով:
Ջենիֆերն իրեն հաջողակ կին է համարում թե բիզնեսում, թե անձնական կյանքում:
Հայտնի է, որ տրանսսեքսուալը ավելի վաղ հսկայական նվիրատվություններ է արել զինվորների, համալսարանների համար, հաղորդում է «Forbs.Ru»-ն:




























