Բրիտանական արքայզն Հարրին մեկ օր սառցախցիկում է անցկացրել՝ -35ºC ջերմաստիճանի պայմաններում: Այսպես նա ատրաստվում է Հարավային բեւեռում սպասվող դահուկային ճանապարահորդությանը: Նրան կընկերակցեն բրիտանական բանակի այլ զինվորականներ եւ ռազմական գործողությունների վետերաններ, որոնք անդամալույծ են դարձել:
Արքայազնը սառցախցիկում անցկացրել է 20 ժամ՝ փորձարկելով այն հագուստը, որով ճանապարհորդության է մեկնելու եւ մարզվելով՝ սառչելուց խուսափելու: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Պատասխանելով այն հարցին, թե այս փորձության մեջ ամենադժվարն ինչն էր, Հարրին պատասխանել է. «Ներս մտնելը»:




























