ԱՄՆ ռազմածովային ուժերի Ադմիրալթեյսթվում (Վաշինգթոն) հրաձգության հեղինակ Աարոն Ալեքսիսը տառապել է հոգեկան խանգարմամբ, այդ թվում անքնությամբ եւ պարանոյայով, ինչպես նաեւ «ձայն է լսել»: Այս մասին Associated Press-ին հայտնել են ԱՄՆ իրավապահ մարմիններում անանուն աղբյուրները:

Միաժամանակ, The New York Times-ը պարզել է, որ Ալեքսիսը ռազմածովային ուժերի պահեստազորային է, մեծ հետաքրքրություն է ունեցել բուդդիզմի եւ թաիլանդական մշակույթի նկատմամբ, ինչպես նաեւ նախկինում արդեն խնդիրներ է ունեցել օրենքի հետ:

Սիեթլի ոստիկանության տվյալներով՝ 2004-ին նա իր տատի տնից դուրս է եկել 45 մմ տրամաչափի ատրճանակով եւ կրակել ֆուրգոնի վրա, որում շինարարներ են եղել: Այն ժամանակ Ալեքսիսը հայտարարել էր, որ իր մոտ «մթագնում» է եղել եւ ինքը չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել կրակոցից հետո մեկ ժամվա ընթացքում:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Ալեքսիսը 2001-ի սեպտեմբերի 11-ին, ահաբեկիչների գրոհի ժամանակ եղել է Նյու Յորքում: Նրա հայրը պատմել է, որ որդին «ակտիվ մասնակցություն է ունեցել» տուժածներին փրկելու գործում, իսկ ահաբեկչությունը լրջորեն ազդել է նրա հոգեկանի վրա, հաղորդում է Utro.ru-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 16-ին Վաշինգտոնի ՌԾՈՒ  կայանում կատարված հրաձգության հետեւանքով սպանվել է 13 մարդ, այդ թվում նաեւ` հրաձիգը, ութ մարդ էլ վիրավորվել է: Կրակողը ԱՄՆ-ի ՌԾՈՒ պահեստազորի զինծառայող 34-ամյա աֆրոամերիկացի Աարոն Ալեքսիսն է եղել, որն աշխատում էր IT-բնագավառում:

Ըստ ոստիկանության` Աարոն Ալեքսիսը միայնակ է գործել, թեեւ ավելի վաղ հաղորդվել էր, որ հանցագործները երեքն են: «Քննության տվյալ փուլում ոչ մի ապացույց չկա հրաձիգի հանցակիցների գոյության մասին, թեեւ այդ վարկածը  չի բացառվում», - հայտնել է Վաշինգտոնի քաղաքապետ Վինսենթ Գրեյը:

Կրակոցներ ԱՄՆ-ի ռազմածովային կայանում
 

ԱՄՆ ՌԾՈՒ կայանում հրաձգության հետեւանքով չորս մարդ է զոհվել

Վաշինգթոնում հրաձգության զոհերի թիվը հասել է ութի