Սիրիայում մարտնչող զինված խմբավորումները Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության համար անուղղակի սպառնալիք են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Շաքարյանի խոսքով՝ ժամանակին ԱՄՆ-ն ֆինանսավորում էր Ուսամա Բեն Լադենին Խորհրդային Միության դեմ Աֆղանստանի գործողությունների ընթացքում:

Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն իր կողմն էր գրավել  թալիբների եւ այլ վարձկանների:  «Սիրիայում ռազմական գործողությունների ավարտից հետո ավազակախմբերն անգործ չեն մնա, եւ Բաքուն անպայման նրանց կօգտագործի որպես դիվերսանտներ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում», - նշել է թուրքագետը:

Շաքարյանը նաեւ ընդգծել է, որ այս անգամ Սիրիայում ծայրահեղական վարձկաններին ԱՄՆ-ի օգնությունը ոչ ուղղակիորեն, բայց այնուամենայնիվ կարող է անդրադառնալ Հայաստանի վրա:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am