Լրատվամիջոցները նոր մանրամասներ են իմացել Աարոն Ալեքսիսի՝«վաշինգթոնյան հրաձիգի» մասին:

2012-ին նա որոշել է Թաիլանդ մեկնել, որտեղ հաճախ է մերսման սրահներ այցելել, քանի որ շատ ընկճված է եղել: Նա սիրահարվել է տեղացի մերսող աղջկա եւ առաջարկել նրան նահանգներ տեղափոխվել:

Աղջիկը մերժել է նրան՝ հայտարարելով, որ սեւամորթերին չի սիրում: Նա վշտացել է, քանի որ նախկինում եւս խտրականության է ենթարկվել՝ կապված մաշկի գույնի հետ:

Ալեքսիսի ծանոթները պատմել են, որ նա խրախուսումներ չի ստացել մաշկի գույնի պատճառով եւ ատել է իր հրամանատարին, գրում է Newsru.com-ը՝ վկայակոչելով  The Daily Mail-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա հոգեկան շեղումներ է ունեցել, այդ թվում՝ պարանոյա եւ անքնություն, ինչպես նաեւ «ձայներ է լսել»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ մայրաքաղաքում սեպտեմբերի 16-ին հրաձգություն է տեղի ունեցել ՌԾՈւ շտաբում: Հրաձգության զոհ է դարձել տասներկու մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան: Ալեքսիսին սպանել է ՀԴԲ աշխատակիցը: