Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան նավահանգստի հրամանատարությունը ՀՀՊ-ի համակարգի տարրերի հաջող փորձարկում է իրականացրել` բալիստիկական թիրախը ոչնչացնելով  երկու ծովային հրթիռների օգնությամբ:

Հավայան կղզիախմբի Կաուաի կղզու ռազմակայանից մեկնարկել էր բալիստիկական հրթիռ-թիրախը` անջատվող գլխիկով: Lake Erie  հրթիռը գտել էր թիրախը եւ վերջինիս վրա արձակել SM-3 Block IB երկու հրթիռներ, որոնցից մեկը հաջողությամբ ոչնչացրել էր թիրախ-հրթիռից անջատված գլխիկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  Պենտագոնի հաղորդագրությունը:
Այսպիսով, ԱՄՆ-ի ՌՈՒ-ն առաջին անգամ ՀՀՊ համակարգի բաղադրիչների հաջող փորձարկում է անցկացրել:

2001թ.-ից ի վեր կատարվող փորձարկումների ընթացքում զավթող հրթիռները ոչնչացրել են 63 թիրախ` 79-ի դեպքում: