Արեւաշող գյուղի «Տոխոլաշեն» կոչվող թաղամասում, սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյան տան տանիք է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արեւաշող գյուղի 5-րդ փողոցում՝ Ռ.Խ.-ին պատկանող անասնագոմի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.53-ին, մարվել՝ 05.00-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՀՓՋ-ի ազատ հերթափոխից 4 հրշեջ-փրկարար:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կոնստրուկցիաները (50 քմ) եւ այնտեղ պահեստավորված 150 հակ անասնակեր:





























