1988թ ավերիչ երկրաշարժից տուժած Գյումրիի երաժշտական դպրոցում սեպտեմբերի 20-ին վերաբացման հանդիսավոր արարողություն տեղի կունենա: Եթե ամեն ինչ ընստ ծրագրի ընթանա, ապա Գերմանիայից Գյումրի կբերվի «Բլյունտեր» ռոյալ՝ որպես նվեր վերջերս ստեղծված «Mirak-Weissbach-Stiftung» հիմնադրամից: Այս մասինգրում է «The Armenian Mirror-Spectator»-ը:
Հիմնադրամի հիմնադիր Մյուրիել Միրակ-Վեյսբախը ներկայացրել է հիմնադրամի ծրագրերը Պոտսդամում: «Ռոյալը Գյումրիի ճանապարհին է: Ոմանք հարցնում էին, թե որքանով է նպատակահարմար այդ նախագիծը: Միթե դա պերճաշուք առարկա չէ: Եթե նրանց դաշնամուր է պետք, ինչո՞ւ ռոյալ նվիրել: Ինչո՞ւ ավելի էժան չինական դաշնամուր չնվիրել: Պատասխանը հայ մշակույթում երաժշտության դերի մեջ է: Ասում են՝ Երեւանում ավելի շատ դաշնամուր կա, քան հեռուստացույց եւ քաղաքում զբոսնողները կարող են ունկնդրել գործիքի հիասքանչ երաժշտությունը»,-ընդգծել է Միրակ-Վեյսբախը:





























