ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, սեպտեմբերի 18-ին, հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում հայանպաստ խմբի նորանշանակ համանախագահ Նյու Յորքից կոնգրեսական Հանրապետական կուսակցության անդամ Մայքլ Գրիմի հետ եւ քննարկել ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակը եւ իրականացվելիք աշխատանքները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպան Մարգարյանը շնորհավորել է Մ.Գրիմին համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց իր պարտականությունների իրականացման ասպարեզում:
Կոնգրեսական Գրիմը վերահաստատել է իր հանձնառությունը շարունակելու իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերող հարցերում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:





























