Սեպտեմբերի 18-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ «Բաղրամյան» զորավարժարան այցելության ժամանակ NEWS.am-ի թղթակից Աիդա Հովհաննիսյանը ճանաչվեց լավագույն կրակողը կին լրագրողներից՝ 3 հնարավոր նշանակետից խոցելով 2-ը։
Լրագրողների այցը Բաղրամյան զորավարժարան կազմակերպել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Լրագրողներին հնարավորություն է տրվել կրակելու АК 74, СВД, ПК և РПК ավտոմատներով:
Յուրաքանչյուր լրագրողի տրվել է 250-300 մ հեռավորության վրա 3-ական փամփուշտ արձակելու հնարավորություն:
«Որքան շատ լրագրողներն այցելեն զորամասեր, այնքան ավելի արդյունավետ և ճիշտ կլինի նրանց կողմից լուսաբանումը»,- լրագրողների հետ զրույցում նշել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:













Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























